04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը մեկնաբանել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի՝ ավելի քան 5 ժամ տևած բանակցությունները: Նա հրապարակել է հանդիպումից լուսանկարները, որտեղ երևում է Եկատերինա Երկրորդ թագուհու բրոնզե արձանը, ով ռուս-թուրքական պատերազմում ջախջախել էր Օսմանյան կայսրությանը, իսկ Էրդողանի և Պուտինի միջև գտնվում էր «Բալկանները անցնելով» “Переход через Балканы” բրոնզե քանդակը։
«Էրդողանը մեծ կորուստ ունեցավ Ռուսաստանում: Պուտինը ստացավ այն ամենը, ինչ ուզում էր: Դա բավարար չհամարելով, նա Էրդողանի թիմին նստացրել էր Եկատերինա Երկրորդ թագուհու արձանի տակ, ով բազմիցս հաղթել է Օսմանյան Թուրքիայի հետ պատերազմում: Էրդողանի անմիջապես ետնամասում տեղադրված արձանը նկարագրում է Ռուսաստանի հաղթանակը Օսմանյան կայսրությանը: Մեծ ամոթ»,- գրել է պատգամավորը: