կարևոր
894 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-06 19:19

ՀՔԾ-ն քրգործ է հարուցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ

ՀՔԾ-ն քրգործ է հարուցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի կողմից ենթադրաբար պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ:

Ըստ ձեռք բերված տվյալների, 2020 թվականի փետրվարի 24-ի երեկոյան ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի՝ տվյալ օրվա հերթափոխում ընդգրկված ծառայողը հիշյալ հիմնարկի կալանավորված անձ Վահագն Աբգարյանին  ապօրինի դուրս է բերել իր խցից և ուղեկցել մեկ այլ հարկաբաժնի խուց, որտեղ գտնվող դատապարտյալները վիճաբանել են նրա հետ և հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:

Կատարվում է նախաքննություն: