706 դիտում, 2020.03.06 19:10

Պետությանը պատճառվել է 94 միլիոն դրամից ավելի վնաս․ ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2009 թվականին Էրեբունի համայնքին պատկանող մանկապարտեզներից մեկի շենքը համապատասխան որակավորում ունեցող ընկերության կողմից ճանաչվել է 4-րդ աստճանի վթարային, ինչի հիման վրա 2009 թվականի մարտի 11-ին Էրեբունի համայնքի ավագանին որոշմամբ համաձայնություն է տվել մանկապարտեզի շենքը կազմաքանդելու գործընթացին։ Այնուհետև Էրեբունի համայնքի բարձրաստիճան պաշտոնատար անձը, իր հետ բարեկամական և ընկերական կապի մեջ գտնվող անձանց օգտին գործողություններ կատարելու դիտավորությամբ պայմանավորված, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել ու կազմակերպել է մանկապարտեզի հողատարածքի օտարման գործընթաց։ 

Մանրամասները՝ տեսանյութում