Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Դաշնակցության ներկայացուցիչների հանդիպմանը ներքաղաքական թեմաների մասին չի խոսվել, քննարկվել են բացառապես համահայկական եւ տարածաշրջանային հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ արցախյան խնդրին:
Այս մասին հայտնել է Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Նա վստահեցրել է, որ ՀՅԴ-ի դիրքորոշումները հանդիպումից հետո չեն փոխվել, այդ թվում՝ առաջիկա հանրաքվեի վերաբերյալ: