694 դիտում, 2020.03.06 18:07

Աննա Դանիբեկյանը ինքնաբացարկ չհայտնեց․ դատավորը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը

Աննա Դանիբեկյանը ինքնաբացարկ չհայտնեց․ դատավորը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը

Սահմանադրական կարգի տապալման գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը ինքբացարկ չի հայտնել: Նա հերթական անգամ մերժել է իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը: Հիշեցնեմ՝ Դանիբեկյանին նման միջնորդություններ էին ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանն ու Արամ Վարդեւանյանը: Նրանց միացել էին նաեւ գործով մյուս ամբաստանյալների փաստաբանները: Պաշտպանական կողմը հայտնել էր, որ հիմնավոր կասկած ունի դատավորի անաչառության հարցում: Փաստաբան Հայկ Ալումյանը մեջբերել էր ԲԴԽ նախագահի հայտարարությունը, թե այսօրվա իշխանություններն ուզում են ունենալ Աննա Դանիբեկյանի ու Արմեն Դանիելյանի նման դատավորներ: Ալումյանի խոսքով՝ ակնհայտ է, որ Դանիբեկյանը իշխանությունների համար այն դատավորն է, որը նրանց իղձերը անվերապահորեն պիտի իրականություն դարձնի: