19.05.2022
|
||
---|---|---|
USD | 459.4 +1.91 | |
GBP | 571.03 +3.88 | |
EUR | 484.07 +2.88 | |
GEL | 157.33 +1.19 | |
RUB | 7.4 +0.18 |
Սահմանադրական կարգի տապալման գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը ինքբացարկ չի հայտնել: Նա հերթական անգամ մերժել է իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը: Հիշեցնեմ՝ Դանիբեկյանին նման միջնորդություններ էին ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանն ու Արամ Վարդեւանյանը: Նրանց միացել էին նաեւ գործով մյուս ամբաստանյալների փաստաբանները: Պաշտպանական կողմը հայտնել էր, որ հիմնավոր կասկած ունի դատավորի անաչառության հարցում: Փաստաբան Հայկ Ալումյանը մեջբերել էր ԲԴԽ նախագահի հայտարարությունը, թե այսօրվա իշխանություններն ուզում են ունենալ Աննա Դանիբեկյանի ու Արմեն Դանիելյանի նման դատավորներ: Ալումյանի խոսքով՝ ակնհայտ է, որ Դանիբեկյանը իշխանությունների համար այն դատավորն է, որը նրանց իղձերը անվերապահորեն պիտի իրականություն դարձնի: