կարևոր
2083 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-06 17:34

Արտակ Դավթյանն այցելել է զորամասեր, հանձնարարականներ տվել զորամասերի հրամանատարներին

Արտակ Դավթյանն այցելել է զորամասեր, հանձնարարականներ տվել զորամասերի հրամանատարներին

Մարտի 5-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է ԶՈՒ զորամասեր, հետևել մարտական պատրաստության պլանով իրականցվող միջոցառումների ընթացքին, ստուգել նոր կառուցված պահեստներում գտնվող սպառազինությունը: Այս մասին տեղեկացնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայության հետ կապեր վարչությունից:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին զեկուցվել է անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին: ԳՇ պետին ներկայացվել են նաև իրականացվող շինարարական աշխատանքները: Առաջնահերթ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը համապատասխան հանձնարարականներ է տվել զորամասերի հրամանատարներին: