կարևոր
1414 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-06 16:23

Արցախում կորոնավիրուսի կասկածով երկու քաղաքացիների թեստերի պատասխանը բացասական է

Արցախում կորոնավիրուսի կասկածով երկու քաղաքացիների թեստերի պատասխանը բացասական է

Արցախում նոր կորոնավիրուսի կասկածով նախորդ օրը Հայաստանի Հանրապետություն ուղարկված երկու քաղաքացիների թեստերի լաբորատոր արդյունքները բացասական են եղել: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը:  

«Հորդորում ենք բնակչությանը չճշտված տվյալներ չհրապարակել ու ապատեղեկատվություն չտարածել: Կոչ ենք անում կեղծ լուրերից խուսափելու համար հետևել պաշտոնական լրահոսին՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող՝ առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

Տեղեկություն էր շրջանառվել, որ Արցախում կորոնավիրուսի հետ կապված կասկածելի երկու դեպք է եղել՝ Իրանից փետրվարի 20-ից Արցախ մեկնած ամուսինների մոտ:

Արցախի Հանրապետության կառավարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ մի շարք գերատեսչությունների ներգրավմամբ իրականացվում են համալիր միջոցառումներ՝  սուր շնչառական վարակների և նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու ու հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու համար: Ընդհանուր առմամբ, ախտորոշումը ճշտելու նպատակով, երեք տասնյակից ավելի փորձանմուշ է ուղարկվել ՀՀ, և ըստ առողջապահության նախարարության տրամադրած տվյալների՝ առայսօր բոլոր պատասխանները բացասական են