կարևոր
2511 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-06 15:57

Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով մեղադրյալը 1.5 մլն դրամի գրավի դիմաց ազատ է արձակվել

Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով մեղադրյալը 1.5 մլն դրամի գրավի դիմաց ազատ է արձակվել

Վայոց Ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանն (լուսանկարում՝ ձախից) ազատ է արձակվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Գրիգորյանի պաշտպան Լևոն Սահակյանը:

«Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է մեր բողոքը և 1.5 մլն դրամ գրավով ազատ արձակելու որոշում կայացրել»,-մանրամասնեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի էին ենթարկել 2019թ.-ի սեպտեմբերի 17-ին Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանության ընթացքում՝ Եղեգնաձոր քաղաքի 28-ամյա բնակիչն ու նրան օգնության հասած 3-4 անձինք:

Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի եղբորը՝ Զավեն Գրիգորյանին ձերբակալել էին 2019թ.-ի հոկտեմբերի 2-ին, իսկ հոկտեմբերի 4-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: