կարևոր
1791 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-06 15:11

Վրաստանի խորհրդարանը կանցնի հեռավար աշխատանքի

Վրաստանի խորհրդարանը կանցնի հեռավար աշխատանքի

Վրաստանի խորհրդարանը հավանաբար կանցնի հեռավար աշխատանքի, որի դեպքում օրինագծերը կքննարկվեն եւ կընդունվեն էլեկտրոնային քվեարկությամբ։ Այս մասին հայտարարել է օրենսդիր մարմնի խոսնակ Արչիլ Տալակվաձեն:

«Եկեք միասին մտածենք եւ պատրաստենք մի նախաձեռնություն, որը հատուկ դեպքերում խորհրդարանին թույլ կտա օրինագծերը քննարկել էլեկտրոնային ձեւաչափով եւ էլեկտրոնային քվեարկություն անցկացնել որոշումներ ընդունելու համար»,-նշել է Արչիլ Տալակվաձեն:

Նշենք, որ կորոնավիրուսի տարածման սպառնալիքի կապակցությամբ Վրաստանում բազմաթիվ հիմնարկություններ եւ բարձրագույն ուսումնական հաստատություններ անցնել են հեռավար աշխատանքի:

Հիշեցնենք, որ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման ինը դեպք: