կարևոր
2830 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-06 14:50

Հայտնի է վիրավորված զինծառայողի ինքնությունը․ Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել

Հայտնի է վիրավորված զինծառայողի ինքնությունը․ Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել

Հայտնի է՝ ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձի դեմ հայկական զինուժի գործողությունների արդյունքում վիրավորված զինծառայողի ինքնությունը՝ Կարո Ռուբենի Սիմոնյան: Այս մասին «Երկիր մեդիա»-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Զինծառայողը պայմանագրային է, վիճակը նորմալ է»,- նշեց նա:

Տեղեկացնենք, որ պայմանագրային զինծառայող Կարո Սիմոնյանը Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչ է։