կարևոր
2093 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-06 14:53

Գյումրիում ծեծի ենթարկված աղջկա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. բժիշկներ

Գյումրիում ծեծի ենթարկված աղջկա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. բժիշկներ

Գյումրիից 13-ամյա աղջիկը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել անգիտակից վիճակում, բազմաթիվ կոտրվածքներով և սալջարդներով:  Այս մասին լրագրողներին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը: 

«Գիշերը ժամը 1:30-ին կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի աշխատակիցները 13 տարեկան աղջկան տեղափոխել են պոլիտրավմայով, արհեստական շնչառությամբ, անգիտակից վիճակում: Գյումրիում կատարվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները: Համակարգչային տոմոգրաֆիան հաստատել է, որ երեխան ունի գլխուղեղի փակ տրավմա, սալջարդ, ուղեղի այտուց, արյունազեղում, քթի ոսկորների բազմակի կոտրվածք, ծնոտի, անրակի կոտրվածք, բազմաթիվ սալջարդներ, որովայնում արյան կուտակում»,- ասաց բժշիկը՝ հավելելով, որ բուժման ընթացքը խիստ վերահսկողության տակ է: 

Ռեանիմացիայի բաժնի վարիչ բժշկուհի Չոբանյանը նշեց, որ այս պահին աղջկա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: 

Պատասխանելով լրագրողների հարցին՝ բժիշկները տեղեկացրին, որ աղջկա հարազատներից դեռ ոչ մեկ չի դիմել նրան տեսակցելու: