կարևոր
1268 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-06 14:00

Լեհաստանն արգելել է այն դեղերի արտահանումը, որոնք կարող են օգնել կորոնավիրուսի դեմ պայքարում

Լեհաստանն արգելել է այն դեղերի արտահանումը, որոնք կարող են օգնել կորոնավիրուսի դեմ պայքարում

Լեհաստանի իշխանությունները արգելք են դրել այն դեղերի արտահանման վրա, որոնք կարող են օգնել նոր կորոնավիրուսի դեմ պայքարում: Մարտի 6-ին Tok ռադիոկայանի եթերում այդ մասին հայտնել Է հանրապետության առողջապահության փոխնախարար Յանուշ Չեշինսկին:

Նա նշել Է, որ խոսքը վերաբերում Է առանց դեղատոմսի վաճառվող ցավազրկող, հակաբորբոքային, ջերմիջեցնող միջոցներին, ինչպես նաեւ բժշկական դիմակներին ու գլխարկներին, ջերմաչափերին եւ բահիլներին: «Մենք խոսում ենք պրոֆեսիոնալ առեւտրի ոլորտի մասին»,- ընդգծել Է փոխնախարարը՝ պարզաբանելով, որ արգելքը չի վերաբերում անհատական սպառողներին, որոնք ոչ մեծ քանակությամբ դեղորայք են տանում անձնական օգտագործման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: