կարևոր
1560 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-06 14:11

Ռոնալդինյոն ազատ է արձակվել

 Ռոնալդինյոն ազատ է արձակվել

Աշխարհի չեմպիոն Ռոնալդինյոն այսօր ազատ է արձակվել։ Նա կասկածվում էր կեղծ անձնագրով Պարագվայ մուտք գործելու մեջ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Դատախազությանը բավարար ապացույցներ ներկայացնելուց և 8 ժամ տևած հարցաքննությունից հետո  Ֆուտբոլիստն ազատ է արձակվել։

Ռոնալդինյոյի փաստաբան Ադոլֆո Մարինայի խոսքով ՝ իր պաշտպանյալը տեղաշարժման սահմանափակում չունի, բայց ֆուտբոլիստը որոշել է մնալ Պարագվայում՝ գործի բոլոր հանգամանքները պարզելու համար:

Հիշեցնենք՝  երեկ ֆուտբոլիստի հյուրանոցային սենյակում կատարվել էր խուզարկություն, որի ընթացքում ոստիկանությունը կեղծ անձնագրեր էր գտել Ռոնալդինյոյի և նրա եղբոր անուններով: