626 դիտում, 2020.03.06 13:57

Արմավիրի մարզում ՌԴ-ում գործարարի վրա ավտոմատով կրակոցներ արձակած կասկածյալը բռնվել է ՀՀ սահմանը հատելիս

Արմավիրի մարզում ՌԴ-ում գործարարի վրա ավտոմատով կրակոցներ արձակած կասկածյալը բռնվել է ՀՀ սահմանը հատելիս

Արմավիրի մարզում մարտի 5-ին Ռուսաստանում հայտնի գործարարի վրա ավտոմատով կրակոցներ արձակած կասկածյալը ՀՀ սահմանն անցնելիս բռնվել է:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են նույն օրը Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում 36-ամյա Հ. Հարությունյանի Jeep մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած, վերջինիս հրազենային վնասվածքներ պատճառած կասկածյալի ինքնությունը։

Ոստիկանների եւ քննիչների օպերատիվ գործողությունների արդյունքում կասկածյալ, նույն գյուղի բնակիչ, 34-ամյա Կարեն Ալավերդյանը ՀՀ սահմանը հատելու փորձ կատարելիս Տաշիրի սահմանային անցակետում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Փաստի առթիվ հատկապես կարեւոր գործերով քննիչ Արտակ Հովհաննիսյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրգործի շրջանակում նա ձերբակալվել է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։