կարևոր
1253 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-06 13:21

Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացու անձնագիր է հանձնել 105-ամյա Նուրհան Յուսուփովիչին

Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացու անձնագիր է հանձնել 105-ամյա Նուրհան Յուսուփովիչին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացու անձնագիր է հանձնել 105-ամյա Նուրհան Յուսուփովիչին: Այս մասին վարչապետը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ հրապարակելով լուսանկար:

«Ինձ համար մեծ պատիվ էր Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր հանձնել 105-ամյա մեր հայրենակից Նուրհան Յուսուփովիչին (նա ծնվել է Ստամբուլում՝ 1915 թվականին):

Կրկնակի հուզիչ էր իմանալ, որ Նուրհան Յուսուփովիչը մշտական բնակության Հայաստան վերադառնալու որոշումը կայացրել է ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությամբ ոգեշնչվելով:

Նկարում՝ Նուրհան Յուսուփովիչը համբուրում է հենց նոր իրեն շնորհված՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը»,- գրել է վարչապետը: