494 դիտում, 2020.03.06 11:44

Հայաստանն ու Չինաստանը կիրականացնեն հետախուզվող անձանց փոխանակում

Հայաստանն ու Չինաստանը կիրականացնեն հետախուզվող անձանց փոխանակում

ՀՀ ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ հանձնման մասին» պայմանագիրը վավերացնելու մասին հարցը:

Հարցն ընդունվեց՝ ստանալով 117 կողմ ձայն:

Պայմանագրի կողմը պայմանագրի դրույթներին համապատասխան և հայցվող կողմի պահանջով պարտավորվում է մյուս կողմին հանձնել իր տարածքում հայտնաբերած և հայցող կողմից հետախուզվող ցանկացած անձի՝ այդ անձի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու կամ նշանակված պատիժն իր կատար ածելու նպատակով: Պայմանագրի 2-րդ հոդվածի համաձայն՝ հանձնման մասին հարցումը կարող է բավարարվել միայն այն դեպքում, եթե արարքը, որի համար հանձնում է պահանջվում, համարվում է հանցանք՝ երկու կողմերի օրենքներով, և եթե հարցումը կատարվել է այնպիսի քրեական հանցանքի համար, որի երկու կողմի օրենքներով պատժելի է ազատազրկման՝  նվազագույնը 1 տարի ժամկետով»,-ասաց Գրիգորյանը:

Նաև կարգավորման առարկա են այն դեպքերը, երբ հարցումը կատարվել է ազատազրկման ձևով պատիժն ի կատար ածելու նպատակով և այդ պատիժը կրելուն մնացել է 6 ամսից ոչ պակաս ժամանակահատված: Պայմանագրով նախատեսված են հանձնման, մերժման պարտադիր և հայեցողական հիմքերը, հստակորեն ամրագրված է քաղաքացիների հանձնումը մերժելու դրույթը:

Պայմանագիրը ստորագրվել է  2019-ի մայիսին 26-ին Երևանում: