կարևոր
2053 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-06 11:19

«Մեդիա պաշտպանը» դիտորդական առաքելություն կիրականացնի Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրություններում

«Մեդիա պաշտպանը» դիտորդական առաքելություն կիրականացնի Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրություններում

«Մեդիա պաշտպանը» դիտորդական առաքելություն կիրականացնի Արցախում մարտի 31-ի ընտրություններում: Առաջին անգամ Արցախում նույն օրը կընտրեն նախագահին ու Ազգային ժողովի նախագահին միաժամանակ։ «Մեդիա պաշտպանը» դիմել էր ԿԸՀ և ստացել դիտորդական առաքելություն իրականացնելու թույլտվություն։

Տեղեկացնենք, որ այդ օրը «Մեդիա պաշտպանը» տեղամասերում կհետևի խորհրդարանական և նախագահական ընտրությունների գործընթացին։ Նախաձեռնությանառաջնահերթությունն է պահպանել թափանցիկության սկզբունքն ու բացառել ցանկացած տեսակի ոտնձգությունները լրագրողների ու ընտրողների հանդեպ։ Բոլոր 12 թեկնածուներն այս պահին ակտիվ քարոզարշավի փուլում են, նախաձեռնությունը հետևում է քարոզարշավի ընթացքին ու որակին։

Նախաձեռնությունը ծավալուն անդրադարձ կներկայացնի ընտրությունների ավարտից հետո, երբ կավարտիմեր մշտադիտարկումներն ու տեղամասերում կհետևի ընտրությունների ընթացքին։