կարևոր
2335 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-06 10:51

Գյումրիում բռնության զոհ դարձած աղջնակի վիճակը կայուն ծանր է, որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևան

Գյումրիում բռնության զոհ դարձած աղջնակի վիճակը կայուն ծանր է, որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևան

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ Գյումրիում մոր ու նրա անչափահաս աղջկան ծեծի ենթարկվելու միջադեպին: Նա մանրամասներ է հայտնել երեխայի առողջական վիճակի մասին:
«Նոր դուրս եկա վերակենդանացման բաժանմունքից, որտեղ պոլիտրավմա ախտորոշմամբ տեղափոխել էին այսօր Գյումրիում բռնության զոհ դարձած աղջնակին։ Վիճակը կայուն ծանր է, որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևան։

Պատահածը սահմռկեցուցիչ է... Չի կարող լինել որևէ արդարացում»,- գրել է Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ երեկ մարմնական վնասվածքներով Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել անչափաս աղջնակ՝ 13 տարեկան: Դեպքի վայր ժամանած ոստիկանության օպերատիվ և քննչական խումբը պարզել է, որ երեխան մարմնական վնասվածքներ ստացել է իրենց տանը:

Ծավալված օպերատիվ հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված տանը գտնված մոտ 28 տարեկան տղամարդը ծեծի է ենթարկել անչափահասին և վերջինիս մորը, որը ծեծի ենթարկվելուց ժամեր անց (մոտ 8 ժամ անց) մահացել է տանը: Տվյալ անձը, տեսնելով, որ նա մահացել է, անմիջապես տեղյակ է պահել հարազատներին, շտապօգնության աշխատակիցներին, վերջիններս գալով պարզել են, որ այդ անձը մահացել է, իսկ երեխային տեղափոխել են հիվանդանոց: