Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը կորոնավիրուսի սպառնալիքի կապակցությամբ արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել պաղեստինյան բոլոր տարածքներում: Այդ մասին հայտնել է BAFA գործակալությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը մարտի 5-ի երեկոյան հրամանագիր է ստորագրել, որով կորոնավիրուսի դեմ պայքարելու համար մեկ ամսվա ընթացքում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվում պաղեստինյան բոլոր տարածքներում, սկսած ստորագրման պահից»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Շտեյան նաեւ հայտարարել է, որ արտակարգ դրության 30-օրյա շրջանում պաղեստինյան բոլոր տարածքներում փակվում են ուսումնական բոլոր հաստատությունները:
Մարտի 5-ին ավելի վաղ Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել էր Բեթղեհեմի հյուրանոցներից մեկում կորոնավիրուսով վարակման յոթ ենթադրյալ դեպքի մասին։