կարևոր
1114 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-06 09:30

Լոռու մարզում տնակն ամբոջությամբ այրվել է

Լոռու մարզում տնակն ամբոջությամբ այրվել է

Մարտի 5-ին, ժամը 23:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 109 շենքի մոտակայքում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։51-ին, մարվել՝ մարտի 6-ին, ժամը 00։35-ին: Ամբողջությամբ այրվել է փայտյա ինքնաշեն տնակ (մոտ 18 քմ):