կարևոր
1886 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-06 00:01

Թեհրանում կորոնավիրուսով վարակված հայ կին է մահացել

Թեհրանում կորոնավիրուսով վարակված հայ կին է մահացել

Թեհրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակմամբ մահացության առաջին դեպքը: Այս մասին հաղորդում է «Արևելք»-ի Թեհրանի աղբյուրը:

Աղբյուրի համաձայն՝ մահացողը հայազգի Էլսիկ Մասիհն է: 85 տարեկան հայ կինը մեկ շաբաթ առաջ էր հոսպիտալացվել Թեհրանի «Մասիհ Դանեշվար» հիվանդանոց, որ համարվում է կորոնավիրուսի բուժվելու գլխավոր հիվանդանոցներից մեկը։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3500-ը, մահվան դեպքերը 107-ն են: