կարևոր
1935 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-05 22:31

Ֆրանսիայում արագընթաց գնացքը դուրս է ընկել ռելսերից․ կան տուժածներ

Ֆրանսիայում արագընթաց գնացքը դուրս է ընկել ռելսերից․ կան տուժածներ

Ֆրանսիայում ռելսերից դուրս է եկել Ստարսբուրգ-Փարիզ գծի վրա երթևեկող արագընթաց գնացքը՝ 300 ուղևորներով։ Միջադեպի հետևանքով կան տուժածներ։

21 ուղևոր միջադեպի հետևանքով տարբեր վնասվածքներ է ստացել։ Նրանցից մեկը շտապօգնության մեքենայով է հոսպիտալացվել։

Մահացածներ չկան, մասնավորապես նաև այն պատճառով, որ ռելսերից դուրս գալուց հետո գնացքը չի շրջվել՝ չնայած արագությանը։