1116 դիտում, 2020.03.05 22:16

Գեղաշեն գյուղի 41-ամյա բնակիչն ապօրինի փայտանյութ է տեղափոխել

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Արծվաբերդ-Վերին Կարմիրաղբյուր ճանապարհին ստուգել են Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի 41-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ԶԻԼ-130» մակնիշի մեքենան:

Վարորդը հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել Արծվաբերդ գյուղում` մի անծանոթից, և վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:

Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: