576 դիտում, 2020.03.05 21:21

Մանվել Գրիգորյանի եղբորորդու գործով դատավճիռը բեկանվեց. գործը կուղարկվի նոր քննության

Մանվել Գրիգորյանի եղբորորդու գործով դատավճիռը բեկանվեց. գործը կուղարկվի նոր քննության

ՀՀ վերաքննիչ դատարանն այսօր կայացրած որոշմամբ ամբողջությամբ բավարարել է դատախազության բողոքը՝ 26 տարվա վաղեմության՝ Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում կատարված Մհեր Պողոսյանի սպանության գործով Աշտարակի շրջանային ժող.դատարանի կողմից կայացված դատավիճռը նոր երևան եկած հանգամանքի հիմքով բեկանելու և գործը Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ դատխազությունից։