Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արուս Հարությունյանը վայր է դրել մանդատը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը:
«Այլ աշխատանքի անցնելու հանգամանքով է պայմանավորված նրա որոշումը, առաջացել էր այնպիսի իրավիճակ, որ չէր կարող համատեղել աշխատանքը ավագանու անդամի պարտականությունների հետ»,- ասաց նա:
Էյրամջյանը տեղեկացրեց, որ Արուս Հարությունյանին փոխարնելու է Հռիփսիմե Հունանյանը: