կարևոր
1121 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-05 20:34

Երևանում ավտոմեքենա է այրվել

Երևանում ավտոմեքենա է այրվել

Մարտի 5-ին, ժամը 11:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 1 հասցեում` Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:07-ին, մարվել՝ 11:12-ին:

Ամբողջությամբ այրվել է «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Գեորգի Հ., ծնված 1987 թ.) շարժիչի հատվածը:

Առաջնային հրդեհաշիջման աշխատանքներ իրականացրել են ՃԿՊԱ ՊՈԱԿ-ի Փրկարարական ֆակուլտետի աշխատակիցները: