1046 դիտում, 2020.03.05 20:09

Գյումրիում հայտնաբերել են 43-ամյա կնոջ դիակը՝ բռնության հետքերով․ 28-ամյա տղամարդը բերման է ենթարկվել

Գյումրիում հայտնաբերել են 43-ամյա կնոջ դիակը՝ բռնության հետքերով․ 28-ամյա տղամարդը բերման է ենթարկվել

Հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին մարտի 5-ին, ժամը 15․40-ին, հաղորդում է ստացվել, որ «տրավմային շոկ, գանգուղեղային փակ վնասվածքով» Գյումրու Պռոշյան փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխվել 13-ամյա մի աղջիկ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները բնակարանում հայտնաբերել են աղջկա մոր՝ 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով։

Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Գյումրու ոստիկանները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ: Արդյունքում՝ հայտնաբերվել և հանցագործություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 28-ամյա մի տղամարդ:

Նա ներկայացվել է նախաքննությունն իրականացնող մարմնին:

Քննությունը շարունակվում է: