կարևոր
1440 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-05 19:50

Մահափորձ՝ Արմավիրի մարզում

Մահափորձ՝ Արմավիրի մարզում

Այսօր՝ մարտի 5-ին, հրազենի գործադրմամբ մահափորձ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 02:40-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ, 36-ամյա Հարություն Հարությունյանն է, որն ըստ բժիշկների՝ կատարվածի մասին ի վիճակի չէ բացատրություն տալու:

Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 02:10-ի սահմաններում անհայտ անձը Աղավնատուն գյուղի Բարսեղ Ներսիսյան փողոցի 30 տան դիմաց ինքնաձիգից կրակոցներ է արձակել Հ. Հարությունյանի ուղղությամբ: Աղբյուրի տեղեկություններով՝ Հ. Հարությունյանը եղել է Jeep մակնիշի ավտոմեքենայով, որի վրա առկա են եղել կրակոցի մի քանի հետքեր: Դեպքի վայրում էլ հայտնաբերվել են ավտոմատից արձակված մեծ քանակությամբ պարկուճներ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ըստ աղբյուրի՝ հիվանդանոց տեղափոխված Հ. Հարությունյանը վերջերս է վերադարձել Հայաստան և նա Ռուսաստանում հայտնի գործարար է։