740 դիտում, 2020.03.05 19:30

Մոսկվայում սպանվել է բժիշկ Լալա Հովհաննիսյանը. կասկածյալը ամուսինն է

Մոսկվայում սպանվել է բժիշկ Լալա Հովհաննիսյանը. կասկածյալը ամուսինն է

 Մոսկվայի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բժիշկ-սրտաբան Լալա Հովհաննիսյանի դին: Լուրը հաղորդում է  aravot.am-ը մանրամասնելով, որ ըստ նախնական վարկածի Հովհաննիսյանին սպանել է նրա 60-ամյա ամուսինը: Տեղեկատվության համաձայն՝ նրանց 19-ամյա տղան զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ չի կարողանում բացել բնակարանի դուռը և կապ հաստատել ծնողների հետ: Դեպքի վայր ժամանած իրավապահները հայտնաբերել են 47-ամյա Հովհաննիսյանի դին՝ դանակի մի քանի հարվածներով, իսկ նրա 60-ամյա ամուսինը հոսպիտալացվել է ինքնասպանության փորձից հետո, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Սպանվածի որդին չի բացառել, որ հայրը հանցագործությունը կատարել է խանդի պատճառով:
 «Հայրս մեծ էր մորիցս և հաճախ էր խանդում նրան նույնիսկ հիվանդների նկատմամբ:  Առիթները ստեղծում էր հենց այնպես, իրականում դրանց համար ոչ մի հիմք չկար»,-ասել է որդին»:
 Աղբյուրը նաև նշում է, որ Լալա Հովհաննիսյանը 24 տարվա աշխատանքային փորձով բժիշկ-սրտաբան էր և ավարտել էր Երևանի պետական բժշկական համալսարանը: Ամուսնու հետ ծանոթացել էր աշխատավայրում: Վերջինս շտապօգնության  մեքենայի վարորդ էր: