Երեւանում քրեական հեղինակություններից մեկի շուրջ տեղի ունեցողն է ուշադրության կենտրոնում: Ոստիկանության ծառայողները քրեական գործի շրջանակում «Վստրեչի Ապեր» մականվամբ հայտնի Արամ Վարդանյանի տանը գործողություններ են իրականացրել:
Ոստիկանությունից «Երկիրն այսօրին» տեղեկացրել են, որ գործողություններն իրականցրել են՝ ունենալով անձին ձերբակալելու մասին նախաքննական մարմնի որոշում: Մինչդեռ Վարդանյանի փաստաբանը պնդում է, որ ոստիկանության գործողությունները եղել են ապօրինի, նրանք որեվիցե փաստաթուղթ չեն ներկայացրել, ոչինչ չեն բացատրել:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը` անդրադառնալով Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապեր»-ի տան և դրան հարակից տներում իրականացված գործողություններին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:
Մանրամասները՝ տեսանյութում։