կարևոր
1380 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-05 18:14

Բակո Սահակյանը պետական պարգեւներ եւ պատվավոր կոչումների վկայականներ է հանձնել

Բակո Սահակյանը պետական պարգեւներ եւ պատվավոր կոչումների վկայականներ է հանձնել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին պետական պարգեւներ եւ պատվավոր կոչումների վկայականներ է հանձնել հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառներում հաջողություններ արձանագրած մի խումբ անձանց: Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից:

Շնորհավորելով ներկաներին՝ Բակո Սահակյանը նշել է, որ նրանք տարբեր ոլորտներ են ներկայացնում եւ իրենց երկարամյա բեղմնավոր աշխատանքով մեծապես նպաստում են մեր պետության զարգացմանը:

Արցախի ղեկավարն ընդգծել է, որ պետությունն արժեւորում եւ գնահատում է նրանց հայրենանվեր գործունեությունը՝ վստահություն հայտնելով, որ այսուհետ եւս նրանք կշարունակեն աշխատել նույն եռանդով եւ արդյունավետությամբ: