Սույն թվականի փետրվար ամսվա ընթացքում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվել են 290 վարորդ, որոնցից.
1) 215-ի վարորդները տրանսպորտային միջոցը վարել են ոչ սթափ վիճակում (եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0,5 միլիգրամը),
2) 19-ը` նույն հոդվածի 5-րդ մասով, այն է՝ վարորդը տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում, (եթե զննությամբ պարզվել է, որ նրա մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0,2 գրամից կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0,1 միլիգրամից ավելի է), որի համար վարչական տույժ նշանակման օրվանից հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարել է նույն արարքը,
3) 11-ը` նույն հոդվածի 4-րդ մասով, այն է` վարորդը սահմանված կարգին համապատասխան` սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափել է։
Միևնույն ժամանակ, հայտնաբերվել է 110 վարորդ, որոնք տրանսպորտային միջոցը վարել են ոչ սթափ վիճակում՝ չունենալով տրանսպարտային միջոցներ վարելու իրավունք: Նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար՝ նախապատրաստված նյութերն ուղարկվել են նախաքննության մարմիններ:
Մանրամասները՝ տեսանյութում