16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների խնդրանքով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձավ համակարգի վերին օղակներում դավաճաններ լինելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը և նշեց, որ եթե կոնկրետ անուններ տալու անհրաժեշտություն լիներ, վարչապետը կխոսեր:
«Ընդհանուր առմամբ համակարգի ներսում պարբերաբար լինում են դեպքեր, երբ չի կատարվում հեղափոխության պահանջներին համապատասխան քայլեր և ցանկացած դեպքում, երբ հստակեցվում են և բացահայտվում, կայացվում են համապատասխան որոշումներ: Գործնականում մինչ այսօր բազմաթիվ քայլեր են կատարվել, սկսած կառավարման համակարգի տարբեր բարեփոխումներից, մինչև որոշումներ, որոնցով եղել են մարդիկ, որ այլևս չեն աշխատում, դրանք բոլորն այդ նպատակին են ծառայում»,-ասել է նա:
Ինչ վերաբերում է պետական դավաճանության համար քրեական գործ չլինելուն, Արմեն Գրիգորյանը նշել է. «Որպեսզի իրավական գործընթացն արդյունավետ լինի, մենք պետք է ունենանք անկախ դատարան, իսկ անկախ դատարանի հարցը լուծված չէ»: Նա հույս հայտնեց, որ ապրիլի հինգից հետո այդ հարցը կլուծվի:
Անդրադառնալով ԱԱԾ ղեկավարի պաշտոնակատարի՝ ահաբեկիչների ցանցի մասին հայտարարություններին, Արմեն Գրիգորյանն ասել է, որ ՀՀ քաղաքացին այս պահին մտահոգության պատճառ չունի, որովհետև ԱԱԾ-ն աշխատում է արդյունավետ:
«Ցանցերը, որոնց մասով կասկածներ կային, բացահայտված են և այս պահին հավելյալ ինֆորմացիա չեմ կարող տալ»,-ասել է նա:
Ըստ նրա՝ իրենց կառավարության չափ բաց ու թափանցիկ որևէ կառավարություն չի եղել: