Թուրքիան, որը Եվրամիության վրա ճնշում գործադրելու նպատակով վերջին օրերին թույլատրել է ներգաղթյալների զանգվածային հոսքը Եվրամիության անդամ երկրներ և հատկապես՝ Հունաստան, հայտարարել է, որ պատրաստվում է դիմել Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան:
Անկարան հիմա էլ բողոքում է ներգաղթյալների նկատմամբ Հունաստանի ցուցաբերած վատ վերաբերմունքի դեմ:
Հիշեցնենք, որ հարյուրավոր ներգաղթյալների մուտքը երկիր կանխելու համար Հունաստանի իշխանությունները թույլատրել էին սահմանին արցունքաբեր գազի կիրառումը: Վերջին մեկ շաբաթվա մեջ մեկ ներգաղթյալ մահացել է, կան վիրավորներ ու ձերբակալվածներ: