կարևոր
606 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-05 16:45

Նոր կորոնավիրուսով վարակման առաջին երեք դեպքն են հայտնաբերել Կորսիկայում

Նոր կորոնավիրուսով վարակման առաջին երեք դեպքն են հայտնաբերել Կորսիկայում

Բժիշկները նոր կորոնավիրուսով վարակման առաջին երեք դեպքն են հայտնաբերել ֆրանսիական Կորսիկա կղզում: Այդ մասին հայտնել է առողջապահության տարածաշրջանային գործակալությունը (ARS)։ Լուրը հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»։

Վերջին տվյալների համաձայն, կորոնավիրուսով վարակվածների թիվը Ֆրանսիայում կազմում է 285:
«ARS-ի մասնաճյուղը հաստատել է Կորսիկայում COVID-19-ով երեք մարդու վարակվելը։ Նրանց վիճակը չի վկայում հիվանդության ծանր ընթացքի մասին»,- ասված է հայտարարության մեջ, որը Twitter-ում զետեղել է Վերին Կորսիկայի դեպարտամենտի պրեֆեկտուրան:

Նշվում է, որ բոլոր երեքն էլ մեկուսացված են Այաչո կոմունայի հիվանդանոցում։