կարևոր
784 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-05 16:41

Ուկրաինայի նոր կառավարությունն առաջին նիստն է անցկացրել

Ուկրաինայի նոր կառավարությունն առաջին նիստն է անցկացրել

Ուկրաինայի նորանշանակ կառավարությունը առաջին նիստն է անցկացրել վարչապետ Դենիս Շմիգալի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է Украинская правда պարբերականը:

Ուկրաինայի գերագույն ռադան մարտի 4-ին տեղի ունեցած արտահերթ նիստի ժամանակ նշանակել է նոր վարչապետ և թարմացրել է կառավարության կազմը: Խորհրդարանը բավարարել է նախկին վարչապետ Ալեքսանդր Գոնչարուկի հրաժարականի դիմումը: Նրա տեղը զբաղեցրել է համայնքների և տարածաշրջանների հարցով նախկին փոխվարչապետ Դենիս Շմիգալը:

«Մարտի 5-ի առավոտյան Դենիս Շմիգալի նորանշանակ կառավարությունն անցկացրել է առաջին նիստը»,-տեղեկացնում է պարբերականը: