Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ 50 միլիարդ դոլար կհատկացնի՝ աջակցելու կորոնավիրուսից տուժած պետություններին:
Գումարը հիմնականում կտրամադրվի աղքատ, միջին եկամուտ ու թույլ առողջապահական համակարգ ունեցող երկրներին: Կազմակերպության գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիեւան նաեւ նախազգուշացրել է, որ այս տարվա համաշխարհային տնտեսական աճը 2019թ.-ի համեմատ կնվազի, բայց թե որքանով այն կընկնի ու ինչ ազդեցություն կունենա, դեռ դժվար է կանխատեսել: