կարևոր
1387 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-05 16:08

Կրեմլում սկսվել են Պուտինի եւ Էրդողանի բանակցությունները

Կրեմլում սկսվել են Պուտինի եւ Էրդողանի բանակցությունները

Այսօր Կրեմլում հանդիպել են Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները՝ քննարկելու Սիրիայի հարցը:

«Իդլիբում իրավիճակն այնքան է սրվել, որ մեզ համար անհրաժեշտություն է դարձել միմյանց հետ անմիջական կապի դուրս գալը»,- ասել է Վլադիմիր Պուտինը:

Սիրիայում թուրք զինծառայողների մահվան կապակցությամբ Պուտինը նշել է, թե ոչ ոք չի իմացել նրանց գտնվելու վայրը:

«Մենք, ինչպես նաեւ դուք, գնահատում եւ զգուշորեն ենք վերաբերվում ռուս-թուրքական հարաբերություններին»,-ասել է Պուտինը: Ռեջեփ Էրդողանն էլ հայտարարել է՝ իրենց գլխավոր խնդիրը Մոսկվա-Անկարա հարաբերությունների զարգացումն է: