կարևոր
511 դիտում, 1 տարի առաջ --> 2020-03-05 16:03

Վերաքննիչ դատարանը բավարարել է 26 տարվա սպանության գործը նոր քննության ուղարկելու բողոքը

Վերաքննիչ դատարանը բավարարել է 26 տարվա սպանության գործը նոր քննության ուղարկելու բողոքը

ՀՀ վերաքննիչ դատարանն ամբողջությամբ բավարարել է 26 տարի առաջ սպանված Մհեր Պողոսյանի գործը նոր քննության ուղարկելու դատախազության բողոքը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  Գլխավոր դատախազի  խորհրդական  Գոռ Աբրահամյանը:

«ՀՀ վերաքննիչ դատարանն այսօր կայացրած որոշմամբ ամբողջությամբ բավարարել է դատախազության բողոքը՝ 26 տարվա վաղեմության՝ Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում կատարված Մհեր Պողոսյանի սպանության գործով Աշտարակի շրջանային ժողդատարանի կողմից կայացված դատավճիռը նոր երևան եկած հանգամանքի հիմքով բեկանելու և գործը Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը:

2019թ. հուլիսի 23-ին Վերաքննիչ դատարանն ընդունել էր 1994թ. ապրիլի 16-ին սպանված Մհեր Պողոսյանի գործը վերաբացելու զինդատախազության բողոքը, որի համար հիմք էր հանդիսացել Պողոսյանի որդու՝ Էդուարդ Պողոսյանի ներկայացրած դիմումն այն մասին, որ իր հորը սպանել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին` Հրանտ Գրիգորյանը: