13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
ՀՀ վերաքննիչ դատարանն ամբողջությամբ բավարարել է 26 տարի առաջ սպանված Մհեր Պողոսյանի գործը նոր քննության ուղարկելու դատախազության բողոքը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«ՀՀ վերաքննիչ դատարանն այսօր կայացրած որոշմամբ ամբողջությամբ բավարարել է դատախազության բողոքը՝ 26 տարվա վաղեմության՝ Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում կատարված Մհեր Պողոսյանի սպանության գործով Աշտարակի շրջանային ժողդատարանի կողմից կայացված դատավճիռը նոր երևան եկած հանգամանքի հիմքով բեկանելու և գործը Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը:
2019թ. հուլիսի 23-ին Վերաքննիչ դատարանն ընդունել էր 1994թ. ապրիլի 16-ին սպանված Մհեր Պողոսյանի գործը վերաբացելու զինդատախազության բողոքը, որի համար հիմք էր հանդիսացել Պողոսյանի որդու՝ Էդուարդ Պողոսյանի ներկայացրած դիմումն այն մասին, որ իր հորը սպանել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին` Հրանտ Գրիգորյանը: