20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
ԱԺ-ում շարունավում է ատելության խոսքը քրեականացնելու մասին օրինագծի քննարկումները: Էդմոն Մարուքյանը օրինագծի քննարկման ժամանակ իր ելույթում մեղադրանքներ հնչեցրեց իշխանության հասցեին՝ նշելով, որ հենց իշխանություններն են ատելության խոսք քարոզում:
«Իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ իշխանությունը ատելություն չի քարոզում, շատ լավն է: Մենք չգիտենք, թե ովքեր են այդ քարոզը անում: Բայց երբեք իշխանության ներկայացուցիչները չեն դատապարտում ատելության խոսքը: Ինչու՞, որովհետև իրենց ձեռնտու է, նրանց աջակցող խոսք է: Որ օրը ատելության այդ խոսքը ձեզ չաջակցի, այդ ժամանակ այս հոդվածը կսկսեք կիրառել»,- նշեց նա:
Էդմոն Մարուքյանը անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի՝ իրենց հասցեագրված հայտարարությանը:
«Երբ Փաշինյանը մեզ հայտատարեց որպես հակապետական ուժեր, ես ստանում եմ բազմաթիվ նամակներ, որ մենք «հակա» ենք: Այդ ելույթի հաջորդ գիշերը ես սպառնալից նամակ եմ ստացել, որի վերաբերյալ քրեական գործ կա հարուցված: Դրանք բոլորը ձեր աջակիցներն են»:
Ըստ Մարուքյանի՝ համացանցում իշխանության հասցեին հնչեցված քննադատական խոսքը փորձ է արվում լռեցնել հայհոյանքով և զրպարտության խոսքով՝ վստահեցնելով, որ այդ նպատակին են ծառայում յութուբյան մի շարք ալիքներ:
«Եվ դրան է գումարվում ձեզ աջակցող յութուբյան ալիքները, որոնք մարդկանց մասին տեսանյութեր են պատրաստում և դրանք ամեն օր վարկաբեկում են մարդկանց: Եվ դուք ամեն օր ասում եք, որ մենք մեդիա չունենք»,- ելույթի վերջում ավելացնելով՝ այս հոդվածը ձեր մասին է: