կարևոր
1492 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-05 15:25

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է վեցի

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է վեցի

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է վեցի: Այդ մասին հայտնել է երկրի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Ադրբեջանում գրանցվել էր կորոնավիրուսով վարակման երեք դեպք, վարակվածներից մեկը Ռուսաստանի քաղաքացի է:

«Երեք մարդու մոտ, որոնք վերադարձել են Իրանից, կորոնավիրուս է հայտնաբերվել»,- հայտնում է շտաբը: Նշվում է, որ վարակվածներից մեկը Գերմանիայի քաղաքացի է, երկուսը՝ Ադրբեջանի քաղաքացիներ: