կարևոր
850 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-05 15:17

Ես սա կարող եմ ընդունել որպես սպառնալիք իմ գործընկերոջ նկատմամբ. Քրիստինե Պողոսյանը Գևորգ Պապոյանի հասցեին հնչեցված խոսքերի մասին

 Ես սա կարող եմ ընդունել որպես սպառնալիք իմ գործընկերոջ նկատմամբ. Քրիստինե Պողոսյանը Գևորգ Պապոյանի հասցեին հնչեցված խոսքերի մասին

 Բռնության կոչերն ու քարոզը քրեականացնող նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլական» պատգամավոր Քրիստինե Պողոսյանն անդրադարձավ «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանի և նրա թիմակիցների կողմից՝ Գևորգ Պապոյանի հասցեին, հնչեցրած կոչերին և հայտարարություններին՝ նշելով, որ դրանք չեն համապատասխանում քննարկվող օրինագծի էության հետ:

«Ով ելույթ ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից, ասեց, որ բռնությունն ու ատելության խոսքը մերժելի է: Չեմ կարծում, թե մեզանից մեկը դրա հետ համաձայն չլինի: Իմ ատելի, չսիրելի մարդու բնավորությունը երկակի ստանդարտն է: Ձեր խմբակցությունը խոսում է բռնության դեմ պայքարի մասին, բայց նախագահը ասում է պարոն Պապոյանին, թե զգույշ խոսիր, քթիցդ արյուն կգա: Ես սա կարող եմ ընդունել որպես սպառնալիք իմ գործընկերոջ նկատմամբ: Ես խնդրում եմ՝ եկեք դուրս գանք երկակի ստանդարտներից, լինենք ազատ, իրավագիտակից և բարի».-նշեց Քրիստինե Պողոսյանը: