12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Կրեմլում` Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպման ժամանակ Ռուստանի նախագահն իր խոսքում կարևորեց հանդիպումը նշելով, որ
ռուս-թուրքական հարաբերությունները ստեղծված իրավիճակում չպետք է տուժեն։
«Մենք պետք է դեմ առ դեմ խոսենք այն իրավիճակի մասին, որն այսօր ձևավորվել է։ որպեսզի նման բան այլևս տեղի չունենա, և այն չփչացնի ռուս-թուրքական հարաբերությունները։ Գիտեմ, որ դուք նույնպես շատ զգույշ եք և կարևորում եք այդ հարաբերությունները»,-ասել է Պուտինը:
Էրդողանն, իր հերթին շեշտել է, որ հիմնական խնդիրը Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունների զարգացումն է, որոնք վերջերս «հասել են գագաթնակետին»:
«Այսօր մեր հանդիպումը շատ կարևոր է Իդլիբում լարվածությունը նվազեցնելու համար։ Ես հավատում եմ, որ այն քայլերը, որոնք կձեռնարկվեն այսօր և մեր ընդունած որոշումները՝ անկասկած կթեթևացնեն իրավիճակը», - հավելել է Թուրքիայի նախագահը:
Բանակցություններին Թուրքական պատվիրակության կազմում ընդգրկված են Արտաքին գործերի, Պաշտպանության, Ֆինանսների նախարարները և Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարը: