810 դիտում, 2020.03.05 14:46

«Խլրտոցներ չլսեմ, ձայներդ կտրե՛ք․ հանգստացե՛ք, թուլացե՛ք և վայելե՛ք»․ Գևորգ Պապոյան

«Խլրտոցներ չլսեմ, ձայներդ կտրե՛ք․ հանգստացե՛ք, թուլացե՛ք և վայելե՛ք»․ Գևորգ Պապոյան

ԱԺ-ում բռնության կոչերն ու քարոզը քրեականացնող նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն անդրադարձավ Էդմոն Մարուքյանի՝ իր հասցեին արած այն հայտարարությանը, ըստ որի՝ Պապոյանը 18 տարեկանում եղել է ՀՀԿ անդամ:

«Որևէ կապ չեմ ունեցել Սերժ Սարգսյանի հետ: Ավելին, 2011թ. իմ հայացքների համար որոշում է կայացվել ինձ բուհում աշխատանքից զրկել: Հատուկ Էդմոն Մարուքյանի համար նշեմ, որ մինչև պատգամավոր դառնալս, չեմ զբաղեցրել որևէ պաշտոն, որովհետև չեմ ունեցել որևէ ծանոթ»,-մանրամասնեց նա: 

Այնուհետև՝ Պապոյանը հակադարձ մեղադրանքներ հնչեցրեց Էդմոն Մարուքյանի հասցեին։ 

«Այն ժամանակ, երբ ՀՀԿ-ն իշխանության էր, ինձ ու իմ ծնողին աշխատանքից էին զրկում: Երբ ես մասնավոր սեկտորում էի աշխատում, Ձեր խմբակցության մեկ այլ անդամ  Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին սոցապի պետ էր աշխատում: Եվ վերջապես, Դուք՝ Էդմոն Մարուքյան, Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին մեծամասնական ընտրակարգով պատգամավոր էիք ընտրվում և «հաղթում» էիք իշխանության թեկնածուին, այն դեպքում, երբ իշխանության թեկնածուն պարտվել էր»: 

Պապոյանի այս հայտարարություններից հետո ԱԺ-ում իրարանցում սկսվեց: Պապոյանը ամբիոնից դիմեց ներկաներին.
«Խլրտոցներ չլսեմ, ձայներդ կտրե՛ք»,-այնուհետև ավելացրեց՝  հանգստացեք, թուլացեք և վայելեք: 

Գևորգ Պապոյանի ելույթին անդրադաձավ նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Այն, որ դուք ամաչում եք Ձեր հանրապետական անցյալի համար, մենք մեղավոր չենք: Երբ Էդմոն Մարուքյանը հաղթում էր հանրապետական կուսակցության թեկնածուին, դուք երազում էիք հանրապետական իշխանությունում տաքուկ տեղ ունենալու համար: Անցեք Էդմոն Մարուքյանի անցած ճանապարհը, նոր փորձեք այս ամբիոնից գնահատականներ հնչեցնել: Հիմա դուք տաքանում եք հեղափոխության գրկում, ավելացնելով՝ տարրական ինքնասիրություն ունեցեք ձեր անցյալի նկատմամբ: Անցեք էդմոն Մարուքյանի անցած ճանապարհը, նոր փորձեք այս ամբիոնից գնահատականներր հնչեցնել»: