Առնվազն 21 մարդ Է տուժել այն բանից հետո, երբ Ստրասբուրգ-Փարիզ գնացքը դուրս Է ընկել ռելսերից: Այդ մասին հայտնել Է Գրանդ-Էսթ տարածաշրջանի պրեֆեկտուրան:
Ավելի վաղ Europe1 ռադիոկայանը հայտնել Է, որ Ստրասբուրգից Փարիզ ընթացող գնացքի Էլեկտրաքարշն ու մի քանի վագոն մարտի 5-ի առավոտյան դուրս են ընկել ռելսերից, ինչի հետեւանքով տուժել Է տասը մարդ, այդ թվում՝ շարժակազմի մեքենավարը:
«TGV-ի Ստրասբուրգ-Փարիզ գնացքը… ռելսերից դուրս Է ընկել այսօր 07:45-ին Ինգենհայն եւ Զեսոլսհայն գյուղերի միջեւ, գնացքում եղել Է 348 ուղեւոր»,-ասված Է պրեֆեկտուրայի հայտարարության մեջ: Նախնական տվյալներով՝ տուժել Է 21 մարդ, նրանցից մեկը ծանր վերքեր Է ստացել: Տեղում աշխատում Է 92 հրշեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: