Մեքսիկայի Քաղաքացիական պատշպանության ազգային ծառայությունը հայտնել Է Պուեբլայի նահանգում մարտի լույս 5-ի գիշերը տեղի ունեցած երկաթուղային վթարի մասին, որի հետեւանքով ռելսերից դուրս Է ընկել երկու վագուն՝ թունավոր նյութերով, շրջանում տարահանում Է հայտարարված:
«Երկաթուղում թունավոր նյութով բեռնված երկու ցիստեռնների վթար Է արձանագրված Տլակոտեպեկ դե Խուարեսում, Պուեբլա: Հինգ կիլոմետր շառավղով բնակավայրերում տարահանում Է հայտարարված»,- ասված Է Twitter-ում ծառայության հաղորդագրության մեջ:
Պատահարի վայրում աշխատում են ազգային գվարդիայի, քաղաքացիական պաշտպանության եւ հասարակական անվտանգության տեղական ուժերի աշխատակիցները: Իշխանությունները խնդրում են չմոտենալ պատահարի վայրին, որտեղ կատարվում են թունավոր պատրաստուկներով միջավայրի աղտոտման ռիսկի վերացման աշխատանքներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: