Flybe բրիտանական ավիաընկերությունը՝ Եվրոպայի խոշորագույն տարածաշրջանային ավիափոխադրողը, արտաքին կառավարման ներքո Է անցել մարտի 5-ից` նրան 100 մլն ֆունտ վարկ հատկացնելու կառավարության հրաժարումից հետո: Flybe-ի բոլոր չվերթերը չեղարկված են: Պատճառների թվում ընկերությունը նշել Է կորոնավիրուսը, որն առաջացրել Է պահանջարկի անկում: Այս մասին հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Փոխադրողը մամուլի տեղեկագրում կոչ Է արել արդեն տոմսեր գնած ուղեւորներին՝ չգնալ օդանավակայաններ: Ընկերությունն ունի 2 հազար աշխատակից, նրանք կարող են աշխատանքից զրկվել:
Flybe-ի գլխավոր տնօրեն Մարկ Անդերսոնը նամակ Է ուղարկել ենթականերին, որում բացատրել Է, որ, չնայած բոլոր ջանքերին, մենեջմենթը չկարողացավ լուծում գտնել, որն ընկերությանը թույլ կտար փող գտնել աշխատանքը շարունակելու համար: Նա իրադրությունը համարել Է անելանելի եւ ասել, թե շատ Է ցավում, որ այդպես ստացվեց: Նա հիշեցրել Է, որ ընկերությունը բրիտանական ավիացիայի հանգուցային խաղորդն Էր 40 տարի, եւ այժմ երկիրը կորցրեց խոշորագույն ակտիվներից մեկը: