կարևոր
1013 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-05 13:36

Բանկերում հերթ կանգնելու կուլտուրան պետք է ապահովել. վարչապետ  

Բանկերում հերթ կանգնելու կուլտուրան պետք է ապահովել. վարչապետ  

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ բանկերում հերթ կանգնելու խնդրին՝ նշելով, որ բանկերում հերթ կանգնելու կուլտուրան պետք է ապահովել: Վարչապետը նշեց, որ բանկային գաղտնիքի մասին օրենքի հետ կապված այդքան քննարկում, վիճում էին, բայց բանկում մարդու բանկային գաղտնիքը ապահովված չէ, քանի որ շրջապատված է հետաքրքրասերների հայացքներով:

 Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ բանկերում այդ հարցը լուծվել է և նոր տեխնոլոգիաներ են օգտագործվում՝ հեռախոսներով օնլայն վճարումներ կատարելու։ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց բջջային հեռախոսով վճարումներ անել, ոչ թե գնալ հերթ կանգնել: Նա ասաց, որ այդ ուղղությամբ ևս հանձնարարականներ տվել է, բայց չի տեսնում այդ հանձնարարականների կատարման ընթացքը։ Վարչապետը հանձնարարեց պատասխանատու մի քանի գերատեսչությունների և վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հանրային կապերի ՊՈԱԿ-ին պատրաստել հոլովակներ, լայն արշավներ, որպեսզի քաղաքացիները  տեղեկանան, թե  ինչպես կարող է տանը նստած, օնլայն գործիքներից օգտվել։

 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ երեք ամիս առաջ մի հոլովակ էր նկարահանվել՝ անկանխիկ վճարումների հետ կապված և սոցիալական ցանցերում լայն տարածում էր ստացել և մինչև 100 հազար դիտում է ունեցել:

 Վարչապետը նկատեց, որ 100 հազարը լայն տարածում չէ, լայն տարածումն այն է, երբ այդ հոլովակը կունենա  15-20 միլիոն դիտում: